Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը «HFC» հիմնադրամի հիմնադիր-տնօրենն է, սոցիալական ոլորտի իրավաբան, որպես անկախ փորձագետ համագործակցում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ: Արդեն 11 տարի է՝ հանրային դրամահավաքների միջոցով օգնում է առողջական ծանր խնդիրներներով երեխաներին. նախաձեռնել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ստեղծումը՝ նպատակ ունենալով խթանել ՀՀ և ԱՀ առողջապահական համակարգերի զարգացումը և մարդասիրական մշակույթի կայացումը: