Անդրանիկ Իսրայելյանը «Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին» ՀՀ-ում գիտական առաջին մենագրության հեղինակն է, ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ԱԺ-ում պետական ծառայության տասնամյա փորձ ունեցող, նախկին սամբիստ է, 8 տարվա պայքարի արդյունքում` Օքսֆորդի համալսարանը նվաճած ու, վերջապես, հաշմանդամությունից սպորտ վերադարձած միջազգայնագետ:
Հովհաննեսը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է Հայաստանում քաղաքական երկխոսության զարգացմանը: Ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 և 2021 թվականների նախընտրական մեծ բանավեճերի կազմակերպման գործում, ինչպես նաև՝ պաշտպանության և անվտանգության ոլորտների օրենսդրության մշակման և զինված ուժերի նկատմամբ խորհրդարանի վերահսկողական մեխանիզմների ներդրման աշխատանքներում: Հանդիսանում է FLEX («Ապագա առաջնորների փախանակում») և PFP («Երիտասարդ մասնագետների վերապատրաստում») ծրագրերի շրջանավարտ: