Նարեկ Վարդանյանն (Narek Vardanyan) աշխարհի ամենամեծ և հաջողված գործակալություններից «Crowdfunding Formula»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ «TCF» թիմի հետ կառուցում է նորարարական ապրանքների էկոհամակարգ՝ ստեղծելով հարթակներ ու տալով լուծումներ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող արտադրողներին կյանքի կոչելու իրենց արտադրանքը, ինչպիսիք են՝ «Sprint Fund»-ը՝ քրաուդֆանդինգի միակ մասնագիտացված ֆոնդը, «Jungle Proof»-ը՝ շուկայի դիրքավորման, թեստավորման հարթակը, «Tech I Want»-ը՝ նորարարական արտադրանքների հարթակը, «Cross Prom»-ը՝ նախագծերի համագործակցության կայքը և այլն։ Բացի այդ Նարեկը բազմաթիվ միջազգային գիտաժողովների բանախոս է, մասնակցել է «TEDx»-ին, լուսաբանվել «Forbes»-ում, «Bloomberg»-ում, «Startup Grind»-ում և այլ առաջատար լրատվամիջոցների կողմից: