Արփի Կարապետյան

Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com) միջազգային որակավարում ունեցող ՄՌ մասնագետ է (SHRM-SCP, SPHRi), միջազգայնորեն որակավորված քոուչ (EPC), թրեյներ և խորհրդատու: Նա հանդիսանում է zoom in! կարիերայի կողմնորոշման ծրագրի հիմնադիր և հեղինակ (www.zoomin-now.com), որը նախատեսված է մասնակիցներին օգնելու ճանաչել սեփական անձը, բացահայտել ուժեղ կողմերը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա զարգացման գործողությունների  ծրագիր: Բացի այդ, Արփին հանդիսանում է Cascade People & Business (www.cascade.am) ընկերության հիմնադիրն և գլխավոր տնօրենը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի (www.hrcommunity.am) հիմնադիրը և նախագահը, Տարածաշրջանային ՄՌ կոնֆերանսի (www.hrconference.biz) հիմնադիրը, որն ամեն տարի իր շուրջ է հավաքում միջազգայնորեն ճանաչված մասնագետների, փորձառու և ոգեշնչող խոսնակների ավելի քան 20 երկրից: