Զրուցում ենք Հայաստանը ճանաչելու ուսուցողական «Պես-Պես» նախագծի հիմնադիր-հեղինակների՝ Յանա Բաբաջանյանի և Սերգեյ Թանթուշյանի հետ։ Նրանք պատմում են «Պես-Պես»-ի ստեղծման անհրաժեշտության, պատճառների և նպատակների մասին։ Զրույցը ծավալվում է նաև երեխա-ընտանիք, երեխա-հասարակություն կապի, դաստիարակման խնդիրների և հետևանքների շուրջ։
Յանա Բաբաջանյանը նկարչուհի է և «Պես-Պես» նախագծի համահիմնադիր։
Սերգեյ Թանթուշյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր է։ Սովորել է Բոստոնի «Brandeis» միջազգային բինզես-դպրոցում, ունի MBA աստիճան, ինչպես նաև՝ ՀԱՀ-ում՝ MCLS, ՀՀ ԳԱԱ-ում՝ Ֆինանսների և տնտեսագիտության դոկտորի աստիճան։ Սերգեյը նաև «Պես-Պես» նախագծի համահիմնադիրն է, մինչ այդ եղել է IDeA Foundation-ի գլխավոր տնօրենի տեղակալը։