Արուսիկ Մկրտչյան

Արուսիկ Մկրտչյանը Հայաստանում ամենաճանաչված կին դիջեյն է, ինչպես նաև «Be Informed» հասարակական կազմակերպության հիմնադիրը։

Արուսիկ Մկրտչյանը ( DJ Վակցինա ) պատմում է՝ ամեն տեղ որսում է օգտակարը։ Նա առաջին անգամ օրինակ է բերում անձնական վատ փորձը և կիսվում սեռով պայմանավորված մի շարք խնդիրներ հաղթահարելու սեփական գործիքակազմով։ Բացի այդ՝ խոսում ենք, որ ակումբային երաժշտության հետ չպետք է ասոցացնել ալկոհոլը, թմրանյութն ու ծխախոտը, որ պետք է դիմակայել աշխատանքային մարտահրավերներին, և որ պիտի կարողանանք հոգալ մեր մասին, թե չէ մշտապես գովազդվող վնասակար սովորությունները մեզնից պոկ չեն գան։