Արա Թադևոսյան

Արա Թադևոսյանը լրագրող է, «Մեդիամաքս» լրատվական կայքի համահիմնադիրը և տնօրենը, ինչպես նաև վերջերս լույս տեսած «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը։

Այս փոդքասթի շրջանակներում Արա Թադևոսյանի հետ զրուցում ենք վերջերս լույս տեսած հեղինակային գրքի ստեղծման և ընթերցման ընթացքում առաջացած զգացումների շուրջ, ինչպես նաև՝ խոսում նրա անցած ճանապարհի, բիզնես-մոդելների ձևավորման, առողջ մրցակցության, լրատվամիջոցների պատասխանատվության ու տեղեկատվության վերահսկողության գործիքների մասին։